Ղարաբաղը մեր պատմական տարածքն է

Ղարաբաղը մեր պատմական տարածքն է

SHARE

Բաքվում Աշխարհի ադրբեջանցիների IV համագումարի  ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է.

«Ղարաբաղը մեր պատմական տարածքն է և մենք պետք է անընդհատ ապացուցենք դա: Հայերը Ղարաբաղ են գաղթել 19-րդ դարում՝ Արևելյան Անատոլիայից և Իրանից: Հայերի Ղարաբաղում վերաբնակեցման 150-ամյակի կապակցությամբ այնտեղ հուշարձան էր տեղադրվել, սակայն պատերազմի ժամանակ հայերը ոչնչացրին այն»:

«Մենք ունենք բավականին գրքեր, քարտեզներ, պատմական և վերլուծական աշխատանքներ, որոնք ապացուցում են Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին: Սակայն, աշխարհում շատերը չգիտեն այդ մասին: Դրա համար էլ, պետք է քարոզչական աշխատանք իրականացնել: Սփյուռքի կազմակերպությունները պետք է ստեղծեն համապատասխան ինտերնետ կայքեր: Սակայն, ցավոք, մենք առայժմ դա չենք տեսնում», — նշել է Ալիևը:

 

2 COMMENTS

  1. Էս մարդն էլ է ճիշտ. իրենց ինչ հիշում են որպես պետություն` նվեր հողերով են հիշում…հիմա ինչ անեն, որ իրենց “պատմականն” էլ 1921թ-ից մինչև 1993թ.-ն է..?

  2. Անընդհատ Արցախի մասին ենք խոսում: Ըստ Ալիևի և մյուսների, պատմական Սյունիքն ու Երևանն էլ են իրենց պատմական տարածքները: Այդ կապակցությամբ ունեն մի շարք հրապարակումներ…….Օրինակ, 3 ամիս առաջ նրանց հեռուստատեսությամբ մեծ շուքով ներկայացվեց Մ.Յաղուբլիի <> {Erivan xanlgh} հաստափոր,8 լեզվով, տպագրված գիրքը……Այդ մասին տեղյակ են մեր փառապանծ գիտնականները?: Եթե այո՝ ինչու չեն արձագանքում,ինչու չկա դրա պատասխանը?:

LEAVE A REPLY