Հռոմի պապը ուղերձ է թողել Բաքվի հավատացյալներին

Հռոմի պապը ուղերձ է թողել Բաքվի հավատացյալներին

SHARE

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Ադրբեջան պաշտոնական այցի շրջանակներում, Բաքվի կաթոլիկ եկեղեցում կրոնական ծիսակատարություններ են անցկացվել:
Հռոմի պապը մարդկանց կոչ է արել՝ ամրապնդել իրենց հավատը:

«Հավատը՝ ոսկե թել է, որը կապում է մեզ Աստծո հետ, դա մաքուր ուրախություն է Նրա հետ ապրելու, Նրա հետ միանալու: Հավատը՝ նվեր է, որը համեմատվում է կյանքի հետ, նվեր, որը պտուղներ է բերում, եթե մենք կատարում ենք մեր բաժինը»,- ասել է Հռոմի պապը:

Մեջբերելով սուրբ Մարիամի խոսքերը, Հռոմի պապը ուղերձ է  թողել  Բաքվի հավատացյալներին:

«Հավատի արգասիքը սերն է: Սիրո արգասիքը՝ ծառայություն մատուցելը, իսկ ծառայության արգասիքը՝ խաղաղությունը»,- ասել է Հռոմի պապը:

NO COMMENTS

LEAVE A REPLY