Հիմնվել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման Նիդեռլանդների կազմակերպությունը

Հիմնվել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման Նիդեռլանդների կազմակերպությունը

SHARE

Նախօրեին Նիդեռլանդների քաղաքական մայրաքաղաք Հաագայում տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման Նիդեռլանդների նախաձեռնող խմբի ժողովը, որտեղ որոշում է կայացվել հիմնել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման Նիդեռլանդների կազմակերպությունը: Քննարկումների արդյունքում Նիդեռլանդների կազմակերպության նախագահ է ընտրվել Վարդան Նազարյանը, փոխնախագահ՝ Գագիկ Ավետիսյանը, իսկ Արթուր Մովսիսյանը ընտրվել է կազմակերպության գլխավոր քարտուղար: Ելույթով հանդես է եկել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ներկայացնելով իր կողմից ղեկավարվող կառույցի նպատակներն ու խնդիրները նշել է, որ «Հայկական վերածննդի» ստեղծման հիմքում դրված է Հայաստանի ու Հայ ժողովրդի վերածնունդը բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և այլ: «Հայկական վերածնունդը», իր շուրջ համախմբված բոլոր հասարակական-քաղաքական ուժերը, սփյուռքի կառույցները իրենց առջև մեկ նպատակ են դրել՝ Հայաստանը դուրս բերել ստեղծված իրավիճակից ու զարգացման նոր մակարդակի բարձրացնել: Անդրադառնալով Հոլանդիայում հիմնադրված «Հայկական վերածնունդ» միավորման նոր կառույցին՝ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ եվրոպական այս երկրում հայերը հարուստ պատմական անցյալ և ժառանգություն ունեն, ուստի պատահական չէ հենց Նիդեռլանդներում կազմակերպության հիմնումը, որը կնպաստի ինչպես ներսում հայ համայնքի ակտիվությանն, այնպես էլ՝ հոլանդահայ համայնքի ու Հայաստանի միջև կապերի ամրապնդմանն ու աշխուժացմանը:
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Նիդեռլանդների հայտնի պետական-քաղաքական գործիչների , այդ թվում նաև ԵԺԿ անդամ, գործընկեր «Քրիստոնեա դեմոկրատական կոչ» կուսակցության ԵԺԿ պատվիրակության անդամների, ինչպես նաև քաղաքական ղեկավար կազմի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստան-ԵՄ, Հայաստան-Նիդեռլանդներ հարաբերությունների զարգացման ներկա դինամիկան ու հեռանկարները, այնպես էլ միջկուսակցական կապերի ամրապնդման հարցեր:

Մամլո հաղորդագրություն

NO COMMENTS

LEAVE A REPLY