Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի համար

Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի համար

SHARE

Հարավային Կովկասում Հյուսիսատյանտյան դաշինքի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լախյուն հայտարարել է, որ այդ տարածաշրջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի համար: Այստեղ մենք ունենք երեք կարևոր գործընկեր, սկսած Վրաստանից, որը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու  երկիր և
ամենաինտեգրված գործընկերներից մեկը, որը աջակցում է Աֆղանստանում դաշնության գործողություններին»,- հինգշաբթի «Առաջին հայկական տեղեկատվական» տեղեկատվական վերլուծական կայքին տված հարցազրույցում հայտարարել է Լախյուն:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասում հիմնական առաքելությունը կայունության պահպանումն է, դրա համար էլ այստեղ շատ կարևոր են  գործընկերների հետ դաշինքի հարաբերությունները: Դրա հետ մեկտեղ, տարածաշրջանի երկրները իրենք են որոշում  ՆԱՏՕ-ի հետ իրենց հարաբերությունները:

NO COMMENTS

LEAVE A REPLY