Հատուկ զորանոց Իսլամական պետությունում պատրաստվող ադրբեջանցիների համար

Հատուկ զորանոց Իսլամական պետությունում պատրաստվող ադրբեջանցիների համար

SHARE

«Ռադիոլուրի» տվյալներով պարսկալեզու ԱՐԱՆ գործակալությունը հրապարակել է մի տեղեկություն, որում ասվում է՝ Իսլամական պետությունը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ իրենք ստեղծել են մի հատուկ զորանոց, որտեղ մարզվում են Ադրբեջանից եկած քաղաքացիններին: Այս զորանոցը ստեղծվել է Իրաքի և Սիրիայի սահմանագծին:

Զորանոցը կոչվում է ՔԱՄՓ ԱԲՈՒ ԻՍԱ, այն Իսլամական պետության գրավյալ տարածքի ԱԼՋԱԶԻՐԱ վիլայեթում է: Իսլամական պետության հրապարակած նյութում մասնավորապես ասվում է, որ այս զորավարժարանում Ադերբեջանից եկածներին սովորեցնում են տարբեր զենքերի օգտագործումը, վահաբականության գաղափարախոսությունը, և այլ ռազմական դասընթացներ: Ֆիլմը, որը զուգորդում է այս նյութը, հետաքրիր է նրանով, որ բոլոր դասնթացները անցնում են մաքուր ադրբեջաներենով թուրքերեն առոգանությամբ:

ԱՐԱՆ գործակալությունը հաղորդում է, որ այս և նմանատիպ ահաբեկիչները ավարտել են այն դպրոցները, որոնք ֆինանսավորվում են Սաուդիան Արաբիայի, Քաթարի, Քուվեյթի և Ադրբեջանի կառավարությունների կողմից: Այս հրապարակման առնչությամբ «Ռադիոլուր»-ը մեկնաբանություններ է խնդրել թուրքագետ Վազգեն Պետրոսյանից:

«Այս տեղեկությունն առաջին անգամ հրատարակել է պարսկալեզու ԱՐԱՆ գործակալության կողմից 2015 թվականի սեպտեմբերի 21-ին: Եվ այն ժամանակ իրենք  հրատարակեցին նկարներով ու փաստերով, որ Ադրբեջանից գնացող  հատուկ կամավորները մարզվում են ԻԼԻՊ-ի կազմի մեջ և նրանք ավարտել են այն դպրոցը, որը ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից: Այդ դպրոցները Ադրբեջանի կառավարությունը ստեղծել է շիականության դեմն առնելու համար: Եվ այդտեղ ավարտած երեխաների մեծ մասը իրենք միացել են  Իսլամական պետությանը: Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ սրանք այն երեխաներն են, որոնք իրենց ուսումը ստացել են  Ադրբեջանի կառավարության կողմից ստեղծված և ֆինանսավորվող  դպրոցներում, որոնք  այսօր մասնակցում  են ղարաբաղյան պատերազմին»:

armradio.am

NO COMMENTS

LEAVE A REPLY