Հանրությունը սպասում է փոփոխությունների, և պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների...

Հանրությունը սպասում է փոփոխությունների, և պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը-Ս. Օհանյան

286
0
SHARE

Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ

Ցանկանում եմ տեղեկացնել, որ շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր և մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ: Միասնության շնորհիվ ստեղծված, արդարության պայմաններում հաստատված վստահության ալիքը հնարավորություն կտա ոչ թե շրջանցելու կնճռոտ հարցերը, այլ ընդառաջ գնալու և համարձակ քայլերով դրանց լուծումներ տալու:

Հանրությունը սպասում է փոփոխությունների, և պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը:

Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, և այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը:

Գրել է Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում https://www.facebook.com/Seyran-Ohanyan-1506107546069621/?fref=ts

NO COMMENTS

LEAVE A REPLY