Հանրապետության հրապարակով անցան «Իսկանդերները»

Հանրապետության հրապարակով անցան «Իսկանդերները»

SHARE

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին ներկայացվեց.

«Կռունկ» գեղեցիկ անունը կրող Հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերը իրենց տակտիկական տվյալներով չեն զիջում արտասահմանյան անալոգներին։

Ռադիէլեկտրոնային պայքարի մարտական կայաններ։ Նախատեսված են հակառակորդի ուժերի ապակազմակերպման համար։ Ծառայությունն իրականացնում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններին։ Տ–72 տանկերի կողքին ներկայացված են զրահամեքենաներ, ինքնագնաց մեքենաներ, «Շտուրմ Ս» հակատանկային համալիրներ։

Հրթիռային զորքեր եւ հրետանի, որոնց կայացման գործընթացը տեղի էր ունենում 1990–ական թթ. մարտական գործողություններին զուգահեռ։ Հետախուզության եւ կրակի կառավարման ժամանակակից ավտոմատացված համալիրները նախատեսված են հակառակորդին հայտնաբերելու, տեխնիկայի եւ սպառազինությունների տեսակը որոշելու եւ հրետանու արդյունավետության ապահովման համար։

Հակատանկային ինքնագնաց կայաններ, թնդանոթներ, «Գրադ», «Թայֆուն», WM 80, «Սմերչ», «Կոնկուրս»  տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա Ու», «Սքադ» տակտիկական հրթիռային համալիրներ։ Ցուցադրվել է նաեւ «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիր։

ՀՕՊ ուժերը ներկայացված են հայրենական ձեռնարկություններում արդիականացված «Օսա-ԱԿ(Մ)» համալիրներով,  «Ս 125», «Ստրելա 10», «Բուկ» զենիթահրթիռային արդիականացված համալիրներով, Ս-300 հրթիռային համալիրներով, որոնք հատուկ հարմարեցված են լեռնային տեղանքին։

NO COMMENTS

LEAVE A REPLY