Աբովյան քաղաքի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը կվերակառուցվի

Աբովյան քաղաքի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը կվերակառուցվի

SHARE

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կառավարությանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու համար ՀՀ 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին նախագիծը:

«Նախագծով առաջարկվում է հատկացնել 17 մլն. 540 հազ.  ՀՀ դրամ Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի մասնաշենքի վերակառուցման նախագծային աշխատանքների իրականացման համար»,-ասաց նախարարը:

Վարչապետը ճշտեց, թե արդյո՞ք հետագայում կրկին գումար է հատկացվելու, քանի որ նշված գումարը նախագծային աշխատանքների համար է, Նարեկ Սարգսյանն ասաց, որ շենքը վթարային է և միայն նախագծից հետո կպարզվի, թե հետագայում ինչքան գումար կպահանջվի:

Կառավարությունը հաստատեց նախագիծը:

NO COMMENTS

LEAVE A REPLY