Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի որոշման պատմական պատճառները:

Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի որոշման պատմական պատճառները:

SHARE

Ինչպիսի՞ գործընթացներ ստիպեցին գերմանական կողմի, որպեսզի Բունդեսթագում անցկացնեն Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը: Վերջին 120 տարում, իսկ ավելի կոնկրետ, Բեռլին-Բաղդադ երկաթուղու շինարարության կոնցեսիան ստանալուց ի վեր Գերմանիայի հիմնական ռազմավարական գործընկերը Արևեքում հանդիսանում էր Թուրքիան: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ թուրքական բանակի վերազինման և ռազմավարության մշակման հիմքում նույնպես գերմանական գործոնն է (Լիման ֆոն Սանդերսի, ֆոն Գոլցի ռազմական առաքելությունները Օսմանյան Թուրքիայում), ապա ակնհայտ է Գերմանիայի նաև ռազմական ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ: Իսկ Երկրոդ աշխարհամարտից հետո Գերմանիան ոչ միայն կարողացավ պահպանել, այլև տնտեսական առումով բավականին մեծացրեց իր ազդեցությունը Թուրքիայում և անգամ մեծ թվով թուրք բնակչություն տարավ Գերմանիա՝ որպես էժան աշխատուժ, որի արդյունքում թուրք բնակչությունը գերմանիայում գերազանցում է երեք միլիոնը: Սակայն Էրդողանի իշխանության գալուց հետո գերմանաթուրքական հարաբերությունները աստիճանաբար սկսեցին վատանալ, սակայն Գերմանիայի տնտեսական ու ռազմական ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ շարունակում է պահպանվել: Հարբերությունների վատացման հիմնական պատճառը Թուրքիայի կողմից Արևելքում կոշտ և ուժի վրա հիմնված քաղաքականության անցումն էր, ինչն ավելի ընդգծված դարձավ Դավութօղլիի պաշտոնազրկման փաստով: Մյուս կողմից Էրդողի կողմից սիրիացի և իրաքցի փախստականների խնդրի օգտագործումը որպես Եվրոպայի վրա ճնշման միջոց դարձել է Գերմանիայի համար ներքին ու արտաքին շատ լուրջ մարտահրավեր, որի լուծումը Մերկելի կառավարությունից մեծ ջանքեր է պահանջում, իսկ վերջնական լուծումը դեռևս չի երևում:

1878 թ. Բեռլինի կոնգրեսից հետո ինչպես շատ տերություններ, այնպես էլ Գերմանիան միշտ փորձել է Հայկական հարցը ծառայեցնել Թուրքիայի վրա ճնշման միջոց, իսկ թե ինչ հետևաքներ ունեցավ հայության համար՝ մեզ հայտնի են: Հետևաբար հունիսի 2-ի Գերմանիայի Բունդեսթագի որոշումը տեղավորվում է բացառապես այդ տրամաբանության մեջ և մենք չպետք է ոգևորվենք, քանի որ դա լոկ բանաձևի նախագիծ է: Իսկ Գերմանիայի պարագայում պատմությունը մեզ ցույց է տվել, որ Հայկական հարցի պատճառով գերմանական կողմը կտրուկ չի գնա Թուրքիայի հետ հարաբերությունների սրմանը, քանի որ ինչպես 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին, այնպես էլ հիմա Թուրքիան հանդիսանում է գերմանացիների հիմնական գործընկերը Արևելքում:

Պատմաբան Գևորգ Մելքոնյան

NO COMMENTS

LEAVE A REPLY