Հայոց ցեղասպանության ճանաչումը էական ազդեցություն չի ունենա Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա

Հայոց ցեղասպանության ճանաչումը էական ազդեցություն չի ունենա Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա

SHARE

Թուրքագետ ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ խոսքով` Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո, Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերություններն ինչպես եղել են, նույն շեշտադրմամբ կպահպանվեն.«Թուրքական մամուլում եւ հասարակության մեջ նրանք բավականին զուսպ էին արտահայտվում, գոնե քննադատական շատ սուր մոտեցում չկար, բացի առանձին դեպքերից, երբ ներկայացվում էր երկրի իշխող էլիտայի կարծիքները: Երկու երկրների հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեմ տեսնում, որովհետեւ միմյանց հետ ունեն հարաբերությունների բավականին լուրջ ավանդույթներ, քաղաքական, տնտեսական, մշակութային ասպարեզներում: Այնպես, որ այդ ձեռքբերումները մեկ վայրկյանի համար չեն կարող չեզոքանալ»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց թուրքագետը: Նա նաեւ փաստեց, որ թուրքական մամուլին հետեւելով արդեն նկատել է, որ Թուրքիայի համար Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը սպասելի էր: Քանի որ միայն այս տարի չէ, որ Գերմանիան հայտարարել է իրողությունն ընդունելու մասին.«Պարզապես Թուրքիան կատարում է այն, ինչ քաղաքականության մեջ ստանդարտ է `դեսպաններին հետ կանչել, նոտաների հղել եւ այլ նմանատիպ գործողություններ: Բնականաբար Թուրքիան պետք է աշխատի ցույց տալ, որ դժոգ է այս հանգամանքից»,-հավելեց Կարեն Սիրունյանը:

Անձամբ թուրքագետը Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո , Հայաստանի համար որեւէ լուրջ փոփոխություններ չի սպասում, մի գուցե փոփոխություններ լինեն ապագայում:  Այդուհանդեձ մեր զրուցակիցը  փաստեց.«Թուրքական մամուլում հետաքրքիր մեկ միտում եմ նկատել, որ այս ամենը կարող է Թուրքիայում փոխել հասարակության մտածելակերպը, որովհետեւ այնտեղ  արդեն մտահոգվել են, որ Գերմանիայի դասագրքերում արդեն խոսք կլինի Հայոց ցեղասպանության մասին: Այս ամենը Թուրքիայի համար խիստ մտահոգիչ է, մանավանդ այն դեպքում, որ վերջիններս ասում են, թե հայերն են իրենց ցեղասպանել»,-եզրափակեց  թուրքագետը:

http://www.iravunk.com/

NO COMMENTS

LEAVE A REPLY