Հայկական պատմագրությունը վճռական հակահարված է ստացել-Ֆուադ Ախունդով

Հայկական պատմագրությունը վճռական հակահարված է ստացել-Ֆուադ Ախունդով

SHARE

Էրմիտաժում՝ դրամագիտության գիտաժողովը ցույց է տվել, որ հակագիտական կանխադրույթներով հայկական պատմագրությունը տեղ չունի համաշխարհային գիտության մեջ, «Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալությանը հայտնել է քաղաքագետ Ֆուադ Ախունդովը։

«Ինչպես արդեն հաղորդվել է, սեպետեմբերին Էրմիտաժում անցկացված դրամագիտության գիտաժողովի ժամանակ ներկայացվել է՝ հայկական ծագումով ռուսաստանցի գիտնականի՝ «Արևելյան Հայաստանի խանությունների (Երևանի, Նախչըվանի, Գյանջայի և Ղարաբաղի) դրամային գործը 1747-1827 թթ.» թեմայով զեկույցը։ Սակայն Էրմիտաժի ղեկավար Միխաիլ Պիոտրովսկիի հետ ադրբեջանցի գիտնականեերի հանդիպման ժամանակ հնչեցված փաստարկներից հետո՝ նշված զեկույցից հեռացվել են «Արևելյան Հայստան» բառերը։

Նրա կարծիքով, գիտաժողովի ժամանակ Մ. Պիոտրովսկին մեկ անգամ ևս նշել է, որ անթուլատրելի է պատմական փաստերի քաղաքականացումը։ «Համաշխարհային հայտնի գիտնական Մ. Պիոտրովսկին այդ խոսքերով՝ բացառապես սկզբնաղբյուրների վրա հիմնված գիտական մոտեցում է ցուցադրել։ Նրա խոսքերը այն մասին, որ պետք է հենվել այն փաստերի վրա, որոնք իրոք գոյություն են ունեցել և կոնկրետ տեղում, նշանակում են, որ հատկապես այդ վայրում, այդ ժամանակ ոչ արևելյան, ոչ արևմտյան Հայաստան չի եղել, այլ գոյություն են ունեցել Ղարաբաղի, Նախչըվանի և Էրիվանի խանությունները։ Այսպիսով, ողջ հայկական կեղծ պատմագրությունը ջախջախվել է, ինչպես ծովային ալիքը խփվելով հզոր ժայռին»,- ասել է Ախունդովը։

Նա նշել է, որ դա հասկացող հայ գիտնականները սովորաբար, որպես հակակշիռ խոսում են Պտղեմեոսի քարտեզի մասին՝ փորձելով դրանով հիմնավորել հին դարերում Հայաստանի գոյությունը։ «Սակայն նրանք դրանով ընդհանրապես իրենց դարձնում են համընդհանուր ծաղրանքի առարկա, ոչ միայն գիտական աշխարհում, այլ նաև պատմագրությունից հեռու մարդկանց մոտ։ Բոլորը գիտեն, որ Պտղեմեոսի քարտեզի բնօրինակը կորել է և այն վերականգնվել է 10 դար հետո XII-XIII դարերում, նրա պատմվածքների հիման վրա։ Եվ նման բանը «հիմնավորված» թույլտվությամբ ասած, տեղի է ունենում XXI դարում, տեխնիկական առաջընթացի ժամանակաշրջանում։Սակայն, նույնիսկ երբ առկա է՝ GPS-ի օգնությամբ հողագնդի մակերեսը տիզերքից հետևելու հնարավորություն, այսօր դելիմիտացիան տեղի է ունենում փորձագետների անմիջական մասնակցությամբ, որոնք տեղում են որոշում պետությունների սահմանները, ոչ թե հենվելով խոր հնադարի քարտեզների վրա։ Պտղեմեոսի քարտեզը Կովկասում Հայաստանի առկայության նույն հակագիտական փորձն է, ինչպես և Էրմիտաժում Հակոբյանի զեկույցը, որը հանդիպել է համաշխարհային պատմագրության հայտնի անձանց դիմադրությանը»,- նշել է Ֆ. Ախունդովը։

«Այդ կապակցությամբ հատկապես վշտացնում է ոչ թե որևէ մեկի, այլ Պիոտրովսկիի դիրքորոշման վերաբերյալ Հայաստանի գիտությունների ակադեմիայի երեք գիտական կառույցների՝ Պատմության ինստիտուտի, Արևելագիտության ինստիտուտի և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ղեկավարների բողոքը։ Հայաստանի գիտական ղեկավարությունը և նույնիսկ Հայաստանը ԱԳՆ-ն համարձակվել են հակադրվել հայտնի արևելագետ Պիոտրովսկիին։ Փաստորեն նրանք ինչպես և նախկինում, չեն կարողանում դուրս գալ իրենց կեղծ գիտական կանխադրույթների հունից և ապրում են բացարձակապես այլ չափանիշներով, քան ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ Հայաստանի պետական սահմանը դարձել է հայկական և համաշխարհային պատմական գիտության միջև ջրաբաժան։ Դրանով հանդերձ, ես հաստատ գիտեմ, որ հատկապես այդ ինստիտուտներում կան գիտնականներ, որոնք գիտեն և հայտարարում են ոչ պաշտոնական զրույցների մասին, որ միջնադարյան ժամանակաշրջանում Կովկասում ոչ մի Արևելյան Հայաստան չի եղել, սակայն ցավոք, սպառնալիքների պատճառով չեն կարող հրապարակայնորեն հանդես գալ։ Այժմ այսպիսին է իրականությունը հայկական պետության մեջ և նրա սահմաններից դուրս, որտեղ այսօր ևս սպառնում են աշխարհի տարբեր երկրների գիտնականներին, եթե նրանք դեմ գնան հայկական պատմագրությանը»,- նշել է Ֆ. Ախունդովը։

«Այնուամենայնիվ, այսօր հայ գիտնականները նման հակահարված կարող են ստանալ ոչ միայն Սանկտ Պետերբուրգում, այլ նաև աշխարհի ցանկացած համալսարանում։ Ցավոթ հայկական պատմագրության այդ կեղծ գիտական անհեթեթությունը, որը իրեն արմատապես հակադրել է համաշխարհային գիտությանը, ինչպես և նախկինում, հանդիսանում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների հիմնավորում, իրենց զավթողական քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի արդարացման փորձ և մնում է, որպես չդադարող արյունահեղության պատճառ»,- ընդգծել է քաղաքագետը։

NO COMMENTS

LEAVE A REPLY