Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը

SHARE

Հունիսի 6-ից 10-ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը: Այցելության շրջանակում խմբի անդամները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում:

Այցելության շրջանակում Ռազմական ոստիկանության անձնակազմի հետ կազմակերպվել եւ անցկացվել են դասընթացներ, ներկայացվել են դասախոսություններ ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության համակարգի կառուցվածքի, գործառույթների իրավական շրջանակների, օրենքի գերակայության ապահովման, հետաքննության անցկացման, ինչպես նաեւ ռազմագերիների ու ներկալված անձանց նկատմամբ վարվելակերպի կանոնների վերաբերյալ:

NO COMMENTS

LEAVE A REPLY