Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տանկիստները ջրասուզման վարժանքներ են անում

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տանկիստները ջրասուզման վարժանքներ են անում

SHARE

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի «Ալագյազ» բարձլեռնային զորավաժարանում  տանկային անձնակազմերի համար կառուցվել է 200 քմ մակերեսով և 5 մետր խորությամբ ստորջրյա պատրաստության համալիր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ առաջին անգամ Հարավային Կովկասում տեղակայված ՀՌՇ տանկային ստորաբաժանումները հնարավորություն են ստացել անցկացնել թեթև ստորջրյա մարզումներ՝ առանց տեղակայման վայրերը լքելու: Մինչ այդ անձնակազմները իրենց մարզումները անցկացնում էին Ռուսաստանի տարածքում տեղակայված նմանատիպ կենտրոններում:

Բարձրլեռնային զորավարժարանում կառուցված համալիրում այս ամիս մարզումներ կիրականացնեն շուրք 100 տանկիստներ: Գործնական մարզումներին մասնակցելու են ինչպես գումարտակի զինվորները, այնպես էլ՝ հրամանատարները, որոնք նորմատիվներ են հանձնել  լողից և հոգեբանական պատրաստությունից:

Թեթև ստորջրյա մարզումները  տանկային հատուկ լողավազանում տանկերի վարման համալիր մարզումների համար նախապատրաստական բնույթ են կրում: Տանկային հատուկ լողավազանը շահագործման կհանձնվի այս տարվա սեպտեմբերին, չնայած որ առավել վաղ բացման ժամկետընախանշվում էր օգոստոսին:

Սկզբնական շրջանում տանկիստները ծանոթանալու են ջրասուզակի հանդերձանքով ջրում սուզվելու հմտություններին, անվտանգության կանոններին, տարբեր իրավիճակներում ստորջրյա գողծողությունների կարգին, ստորջրյա տարհանման կանոներին և ձևերին, ինչպես  նաև՝ առաջին բուժօգնություն ցույց տալուն:

Նշենք նաև, որ Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի բարձրլեռնային «Կամխուդ» զորավաժարանումկառուցվել է նաև մարտական մեքենաների ստորջրյա մարզումների և մարտական պատրաստության նորմատիվների համար հատուկ լողավազան:

NO COMMENTS

LEAVE A REPLY