Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է Ռուսաստանից հետո, որը ձեռք է բերել «Իսկանդեր»...

Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է Ռուսաստանից հետո, որը ձեռք է բերել «Իսկանդեր» համալիր

SHARE

Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ անցկացվելիք զորահանդեսի փորձի ժամանակ ցուցադրվել է «Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր։ Թեև պաշտպանության նախարարությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում այդ մասին, հայաստանյան փորձագետները վստահեցնում են՝ այո, դա ճիշտ այն զինատեսակն է, որից ամբողջ աշխարհում Ռուսաստանից հետո ունի նաև Հայաստանը։

«Ռեգնում» գործակալությունը գրել է՝ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է Ռուսաստանից հետո, որը ձեռք է բերել «Իսկանդեր» համալիր։ Գործակալության փոխանցմամբ՝ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է նաև այլ զինատեսակներ, դրանց մեծ մասը՝ 200 միլիոն դոլար արտոնյալ վարկի շրջանակում։

NO COMMENTS

LEAVE A REPLY