Հայաստանի կողմից «Իսկանդերների» օգտագործումը կբերի նրա պարտությանը-Օլեգ Կուզնեցով

Հայաստանի կողմից «Իսկանդերների» օգտագործումը կբերի նրա պարտությանը-Օլեգ Կուզնեցով

SHARE

Երևանում շքերթում ցուցադրված ռուսական արտադրության «Իսկանդերներ-Է» հրթիռային համալիրները իրենցից ներկայացնում են՝ ցածր հեռահարության հրթիռների հետ մոդիֆիկացիա, չորեքշաբթի Բաքվում լրագրողների ասել է՝ ռուսաստանցի ռազմական փորձագետ Օլեգ Կուզնեցովը:

Փորձագետի խոսքով, Հայաստանին մատակարարված «Իսկանդերի» համալիրի տարբերակը չի կարող վնասել՝ Ադրբեջանի տարածքում նավթային ենթակառույցներին, կամ հասնել երկրի խոր թիկունքը: Ադրբեջանի ռազմական ներուժը առնվազն հինգ անգամ գերազանցում է Հայաստանի հնարավորությունները, ասել է Կուզնեցովը, ընդգծելով, որ «Իսկանդերների» օգտագործումը լայնամասշտաբ պատերազմում՝ կբերի Հայաստանի պարտությանը: Դրանից բացի, Հայաստանի կողմից նման լուրջ սպառազինության օգտագործումը քննարկվում է, որպես պատերազմ հայտարարելու ակնհայտ ակտ, ասել է Կուզնեցովը, հավելելով, որ դա ազատ կարձակի Բաքվի ձեռքերը և կբերի Հայաստանի կրախին:

NO COMMENTS

LEAVE A REPLY