Հայաստանը կատարեց ձիով քայլ, մնում է սպասել Ադրբեջանի արձագանքին:

Հայաստանը կատարեց ձիով քայլ, մնում է սպասել Ադրբեջանի արձագանքին:

SHARE

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Արցախի Հանրապետությունն անկախ ճանաչելու մասին նախագիծը: Ըստ «Արեւելք» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ,այս պահին սա  Հայաստանի կողմից  ձիով քայլ էր, մնում է սպասել, թե այդ քայլից հետո ինչպես կարձագանքի ադրբեջանական կողմը. «Արցախում 1994 թվականին կնքված զինադադարից հետո հայկական կողմը միշտ ասել է, եթե Ադրբեջանը գնա ռազմական ագրեսիայի, ապա Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Ադրբեջանն էլ միշտ սպառնացել է, որ այդ դեպքում բանակցությունների սեղանի շուրջ չի նստի եւ կգնա ռազմական գործողությունների: Մեր կողմից Արցախի ինքնորոշման ճանաչումը զսպման մեխանիզմ է, որպեսզի Ադրբեջանը չգնա ագրեսիայի: Սակայն վերջին տարիները ցույց տվեցին, որ Արցախի անկախության ճանաչման սպառնալիքով Ադրբեջանին զսպելու մեխանիզմը չի աշխատում, չնայած դեռեւս հույսեր կան, որ կաշխատի: Այս պարագայում, Արցախի ինքնորոշման նախագիծը կառավարության հավանությանն արժանանալուց հետո, որոշ ժամանակ դադար կլինի, որպեսզի հասկանանք Ադրբեջանի քայլերը: Եթե Ադրբեջանը չգնա ռազմական ագրեսիայի, ապա Արցախի անկախությունը չենք ճանաչի եւ կնստենք բանակցային սեղանի շուրջ: Գործընթացն այսպես տանելով` մենք մեսիջ ենք ուղարկում ոչ միայն Ադրբեջանին , այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Փաստորեն ժամանակը ցույց տվեց, որ այսքան տարվա բանակցային գործընթացն ընթանում է դանդաղ եւ Ադրբեջանի կողմից այն միշտ տապալվում է: Հարկ է նաեւ նկատել, որ Արցախի ինքնորոշման ճանաչման մասին նախագիծը, եթե ամեն անգամ քննարկենք ու սառեցնենք, ապա այն իր մեջ արդեն վտանգներ կպարունակի: Այդ պատճառով պետք է ուսումնասիրել, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը, որը կլինի ավելի արդյունավետ եւ այլն» ,-«Իրավունքի»հետ զրուկյցում նշեց Գեւորգ Մելքոնյանը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

http://www.iravunk.com/

NO COMMENTS

LEAVE A REPLY