Կաչաղակաբերդ

Կաչաղակաբերդ

SHARE

Կաչաղակաբերդ՝ Արցախի Պտրեցիկ և Քյոլատակ գյուղերի միջև գտնվող ամրոց: Կառույցը պատկանում է 8-րդ դարի։ Արաբական արշավանքների ժամանակ, ժայռեղեն կղզին կառուցապատվեց և վերածվեց ամրոցի։ Որոշ աղբյուրներում, այդ հնագույն պաշտպանական կենտրոնը հիշատակվում է նաև Խաչենի ամրոց անունով։ Ժողովուրդը ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի։ Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սղացել են լեռան գագաթից՝ չհասնելով պարսպին։

NO COMMENTS

LEAVE A REPLY