Լուկաշենկո. Բելառուսը հիմքեր չունի Լապշինին Ադրբեջանին չարտահանձնելու համար

Լուկաշենկո. Բելառուսը հիմքեր չունի Լապշինին Ադրբեջանին չարտահանձնելու համար

SHARE

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին:

Այս մասին նա հայտարարել է փետրվարի 3-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Ինչպիսի՞ հիմքեր ունենք Ադրբեջանին չարտահանձնելու համար: Ոչ մի հիմք»,- ասել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահն ընդգծել է, թե Լապշինի վերաբերյալ որոշումը կայացվել է Ինտերպոլի որոշմանը համապատասխան:

«Նրան ձերբակալել են Ինտերպոլի որոշման հիման վրա: Ըստ օրենքի՝ մենք պետք է նրան արտահանձնենք Ադրբեջանին: Իհարկե, մենք կարող ենք նրան ազատ արձակել, սակայն դա ճիշտ չէր լինի», — ասել է Բելառուսի նախագահը:

«Լապշինին Ադրբեջանին չարտահանձնելու համար հիմքեր չունենք», — ընդգծել է Լուկաշենկոն:

NO COMMENTS

LEAVE A REPLY