Լարվածություն ռուս-թուրքմենական հարաբերություններում

Լարվածություն ռուս-թուրքմենական հարաբերություններում

SHARE

Երբ այս տարվա սկզբին ռուսաստանյան “Գազպրոմ”-ը միակողմանի խզեց պայմանագիրը թուրքմենկան “Թուրքմենգազ”-ի հետ՝Թուրքմենստանից գազ գնելու և այն վերավաճառելու վերաբերյալ,գրեթե բոլոր տնտեսագետները և քաղաքագետները կարծիք հայտնեցին,որ այս կոնֆլիկտը շարունակություն է ունենալու…Ռուսաստանի գազային մոնոպոլիստը մեղադրում էր իր թուրքմեն գործընկերներին մեծ քանակությամբ պարքեր կուտակելու մեջ…Ըստ “Ինտերֆաքսի” յոթ ամիս անց ռուսաստանյան “Գազպրոմ”-ը պաշտոնապես բողոք է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան և պահանջում է “Թուրքմենգազ”-ից բռնագանձել 5 միլիարդ ԱՄՆ դոլլար…”Գազպրոմ”-ը պնդում է,որ այդ պարտքերը “Թուրքմենգազ”-ը կուտակել է 2010-2015 թթ-ին՝ռուսական գազային մոնոպոլիստի կողմից գերավճարներ կատարաելու պատճառով,այն դեպքում,երբ միջազգային շուկայում գազի գինը այս տարիներին նվազել է…2008-ից սկսած “Գազպրոմ”-ը պահանջում է իր թուրքմեն գործընկերներից վերանայել պայմանագրում նշված գազի գինը,սակայն վերջիններս անդրդվելի են…
Բոլորն էլ շատ լավ հասկանում են,որ “Գազպրոմ”- “Թուրքմենգազ” կոնֆլիկտը՝դա հարաբերությունների վատթարացում է Մոսկվայի և Աշգաբատի միջև…Այս ամենից օգտվելու են ոչ միայն արևմտյան ուժերը,որոնք դրդելու են Թուրքմենստանի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին փոխել Աշգաբատի արտաքին քաղաքականության “ուղղվածությունը”,այլև Ադրբեջանը,որը բավական երկար “սառը պատերազմի” մեջ էր թուրքմենների հետ՝Կասպից ծովի բաժանման,նավթի և գազի վիճելի հանքերի և թուրքմենական գազի ու նավթի արտահանման “ուղղությունների” պատճառով…Այս հարցում Արևմուտքի,Թուրքիայի և Ադրբեջանի շահերը համընկնում են…Ռուս-թուրքմենական հարաբերությունների սրացումը ձեռնտում է Բաքվի և Անկարայի համար,որոնք տանդեմով առաջ են տանում Էրդողանի նեոօսմանիզմի և պանթուրքիզի քաղաքականությունը,որն իր մեջ վտանգներ է պարունակում ոչ միայն ՀՀ-ի,այլև նույն ՌԴ-ի համար…
Հ.Գ.Անկախացումից հետո ՌԴ-ն իր արտաքին քաղաքականությունով հասել է նրան,որ շատ վատ հարաբերություններ ունի իր արևմտյան գրեթե բոլոր հարևանների հետ,որոնք ժամանակին ԽՍՀՄ-ի մեջ էին մտնում՝Էստոնիան,Լատվիան,Լիտվան,Մոլդովան,Ուկրաինան,Վրաստանը…Իսկ իր ռազմավարական գործընկերներ Բելառուսին և Հայաստանին հաճախ վիրավորում է իր պահվածքով…Հիմա էլ անցավ Միջին Ասիյաի իր սիրելի հարևաններին:

Գագիկ Համբարյան, Gagik Hambaryan

NO COMMENTS

LEAVE A REPLY