Լապշինի արտահանձնումը Բաքվին ունի շատ ավելի խորքային շերտեր, քան ներկայացվում է մեր...

Լապշինի արտահանձնումը Բաքվին ունի շատ ավելի խորքային շերտեր, քան ներկայացվում է մեր հասարակությանը

SHARE

-Մեր զրուցակիցն է ‹‹Արևելք›› հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն, ԵՊՀ դասախոս Գ. Մելքոնյանը: Պարոն Մելքոնյան ինչպես կմեկնաբանեք Լապշինի արտահանձնումը և ինչ հետևանքներ այն կարող է ունենալ  Հայաստանի համար:

Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին, իհարկե, կանխատեսելի էր՝ հաշվի առնելով վերջին տարիներին ադրբեջանա-բելառուսական հարաբերությունների լուրջ խորացումն և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խիստ դժգոհությունը ԵԱՏՄ-ից, որը նա արտահայտեց իր վերջին հարցազրույցում: Լապշինի արտահանձնումն ուղղված էր ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և Իսրայելի դեմ, որոնք ևս կտրուկ հանդես էին եկել Բելառուսի համապատասխան որոշման դեմ: Սակայն Լապշինի արտահանձնումը Բաքվին ունի շատ ավելի խորքային շերտեր, քան ներկայացվում է մեր հասարակությանը և պայմանավորված է ոչ միայն Լուկաշենկոյի դժգոհությամբ կամ ռուս-ուկրաինական ճգնաժամի խորացմամբ, այլև տարածաշրջանում սկսված նոր գործընթացներով, որոնք հիմնականում պայմանավորված են Իրանի նկատմամբ սկսված ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի կոշտ քաղաքականությամբ: Հետևաբար պետք է լուրջ հետեվություններ անել Լապշինի արտահանձնումից և լրջորեն պատրաստվել ռազմական գործողությունների ավելի ինտենսիվ վերսկսմանն, որը, ցավոք, գնալով դառնում է անխուսափելի:

NO COMMENTS

LEAVE A REPLY