Իրանում ռուսական ավիաբազայի ստեղծումը նպաստավոր է Հայաստանի համար-իրանագետ Կարեն Մկրտչյան

Իրանում ռուսական ավիաբազայի ստեղծումը նպաստավոր է Հայաստանի համար-իրանագետ Կարեն Մկրտչյան

SHARE

Ռուսաստանի ամրապնդումը տարածաշրջանում նպաստավոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական  դաշնակիցն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի փորձագետ, իրանագետ Կարեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Իրանում ռուսական ավիաբազայի ստեղծմանը:

«Տարածաշրջանային տեսանկյունից՝ ռուս-իրականական ռազմական համագործակցությունը որակապես նոր փուլ է թևակոխում, եթե մինչ այժմ այն բնութագրվում էր ռազմատեխնիկական համագործակցությամբ, ապա հիմա գործ ունենք ռուս-իրանական օդատիեզերական համագործակցության ձևաչափի հետ»,– ասաց իրանագետը:

«Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում Սիրիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները և Ռուսաստանի ներգրավումն այդ գործընթացին՝ ճնշելու տեսանկյունից, փաստորեն ռուսական կողմը կարողացել է Իրանի «Համադան» օդանավակայանից թռիչքներ կատարել և ճնշել սիրիական ահաբեկչական խմբավորումներին»,-ասաց իրանագետը:

Կարեն Մկրտչյանն առանձնացրեց դրույթներ, որոնք, ըստ իրեն, ունեն քաղաքական հրատապ նշանակություն: Իրանագետի խոսքով՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումից հետո ռուսական կողմն այսուհետ իր դիրքերն է ամրապնդում Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում՝ Սիրիայում և Իրանում:

«Իրանի կողմից որևէ պետության ռազմական ներկայություն ապահովելու թույլտվությունը բացառիկ է, և ռուսական կողմի համար սա քաղաքական և դիվանագիտական հաջողություն է: Իրանական կողմի համար սա ևս կարևոր նշանակություն ունի, որովհետև իրանական կողմը ձեռք է բերում ազդեցիկ լծակներ տարածաշրջանում իր լծակներն ամրապնդելով»,-ասաց Կարեն Մկրտչյանը:

Անդրադառնալով Հայաստանի վրա Իրանում Ռուսաստանի ռազմական ավիաընկերության ստեղծման ազդեցությանը, իրանագետն ասաց, որ ՀՀ-ի համար այն նպաստավոր է, քանի որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունն ունի երկար պատմություն, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է.«Տարածաշրջանում Ռուսաստանի ամրապնդումը նպաստավոր է Հայաստանի համար, բացի այդ Իրանի հզորացմամբ հետին պլան է մղվում Թուրքիան»:

tert.am

NO COMMENTS

LEAVE A REPLY