Իրանի դեսպանը հայտնել է Ռոհանիի Հայաստան կատարելիք մոտալուտ այցի մասին

Իրանի դեսպանը հայտնել է Ռոհանիի Հայաստան կատարելիք մոտալուտ այցի մասին

SHARE

Հուսալով, որ Իրանի նախագահի Հայաստան կատարելիք մոտալուտ այցը անկյունադարձային կետ կլինի Իրան-Հայաստան երկկողմ հարաբերություններում, Հայաստանում Իրանի դեսպանն ասել է.«Երկու երկրների նախագահները հայտարարել են, որ երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար ոչ մի արգելք չկա»:

ԻՍՆԱ-ի թղթակցին տված հարցազրույցում, անդրադառնալով շրջափակումների չեղարկումից հետո Թեհրան-Երևան երկկողմ համագործակցություններին, Քազեմ Սաջադին ասել է.«Վերջերս աշխարհի մեծ թվով երկրների հետ Հայաստանի առևտրական փոխանակումների ծավալն զգալիորեն նվազել է, սակայն Իրանի հետ առևտրական փոխանակումների նվազումը մյուսների համեմատությամբ շատ չնչին է եղել, որը դրական կետ է համարվում երկկողմ հարաբերություններում»:

Նշելով որ շրջափակումների ժամանակաշրջանում երկու երկրի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները գերազանց մակարդակի վրա են պահպանվել, Սաջադին հավելել է.«Չնայած որ նախորդ տարիների ընթացքում, Իրանի դեմ կիրառված դաժան շրջափակումների պատճառով Իրան-Հայաստան բանկային հարաբերությունները բարդությունների առջև էին կանգնել, սակայն առևտրական փոխանակումների ծավալը չէր նվազել և ներկա պայմաններում էլ երկկողմ հարաբերությունները գտնվում են գերազանց մակարդակում: Նոր ժամանակաշրջանում կառավարությունը փորձում է Հայաստանի հետ հարաբերությունները առավել ընդլայնել»:

Իրանին համարելով Պարսից Ծոց-Սև ծով միջանցքի նախաձեռնողը, Երևանում Իրանի դեսպանն ասել է.«Այդ միջանցքը ստեղծվել է Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, որի մասնագիտական նիստը կայացել է Թեհրանում և հուսով ենք, որ այս միջանցքը շահագործման հանձնվելով Դեպի Եվրոպա Իրանի տրանսպորտային ուղիները բազմազան կդառնան»:

Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Իրանի դիրքորոշման մասին տրված հարցին ի պատասխան Երևանում Իրանի դեսպանը շեշտել է.«Հակամարտ կողմերի ցանկության դեպքում Իրանը պատրաստ է համագործակցել հակամարտության կարգավորման ուղղությամբ»:

http://parstoday.com/

NO COMMENTS

LEAVE A REPLY