Իրանից վիրավորված Իլհամ Ալիևը կմեկնի Իսրայել

Իրանից վիրավորված Իլհամ Ալիևը կմեկնի Իսրայել

SHARE

Ադրբեջանի իշխանությունները,որոնք մեկ ամսից ավել է իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով “թոզ” էին փչում սեփական հասարակության աքչերին և փորձում էին համոզել նաև մեզ,որ Թեհրանի համար Ադրբեջանն ավելի կարևոր է,քան Հայաստանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին ամեն ինչ անում է,որ տարածաշրջանային քաղաքականության մեջ Հայսատանը “լուսանցքում” մնա,հիմա ստիպված են բացահայտել,որ իրականում Ադրբեջանն է պարտվել Հայաստանին “իրանական” ուղղությունում և Բաքվի բոլոր հույսերը,որ Թեհրանը կմիանա հակահայկական տանդեմին՝սին են…Պաշտոնական Բաքվին սարսափելի զայրացրել է հունիսի 5-6 ՀՀ արտգործնախարար Է.Նալբանդյանի այցը Իրան,որտեղ վերջինս արժանացել է մեծ շուքով ընդունելության…Ալիևյան ԶԼՄ-ներից մեկը “քայլ առ քայլ” անդրադառնալով Նալբանդյանի այցին Թեհրան և վերլուծելով նրա արդյունքները գալիս է այն եզրակացության,որ շիա Իրանը ԴԱՎԱՃԱՆ Է…Նա դավաճանում է իրենց ձեռք մեկնած շիա Ադրբեջանին…Ադրբեջանցիներին խիստ զայրացրել են ՀՀ արտգործնախախարի շնորհակալական խոսքերն ուղղված Իրանին՝ վերջինսիս Արցախյան հարցի վերաբերյալ դիրքորոշման համար և Իրանի նախագահի ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ արված այն հայտարարությունը,որ շուտով կայցելի Հայաստան…Պաշտոնական Թեհրանի հավասարակշիռ քաղաքականությունը անհավասարակշիռ հոգեկան վիճակ է ստեղծել Իլհամ Ալիևի մոտ,որը իր գրպանային ԶԼՄ-ների միջոցով սպառնում է Իրանին,որ եթե Հասան Ռոհանին այցելի Հայաստան,ապա ինքն էլ կմեկնի “պատմական” այցով Իսրայել և կբացի Ադրբեջանի դեսպանատունը,չզարմանաք,Երուսաղեմում…
Զարմանալ կարելի է ադրբեջանցիների միամտության վրա…Ալիևի հիստերիկ արձագանքը հայ-իրանական հարաբերությունների սերտացմանը ցույց է տալիս,որ ապշերոնյան տխմարը, իրոք հավատացել է,որ Իրանը մեկ վայրկյանում կմոռանար այս տարիների ընթացքում պաշտոնական Բաքվի կողմից վարվող ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ քաղաքականությունը և համագործակցությունը Իրանի թշնամիների հետ…”Ամնեզիայով” տառապող Իլհամ Ալիևը մոռացել է,թե ինչպես է Ադրբեջանը օգտագործել և օգտագործում Իրանում բնակվող թուրք-շիաներին Իրանի դեմ՝երկրի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում հրահրելով անջատողական շարժումներ…Բաքվի անմեղսունակ սուլթանը մտածում է,որ Իրանում չգիտեն թե ինչ քարտեզներ են հրատարակվում Ադրբեջանում,որտեղ Իրանի բավական մեծ տարաքներ ներկայացվում են որպես “պատմական Ադրբեջանի” մաս…Թե՛ ինչպես են Ադրբեջանում բավական հարմարավետ ապրում հակաիրանական քարոզչություն տանողները,սակայն իրանամետ քաղաքականություն քարոզողներին և շիա քարոզիչներին մեղադրում են Իրանի համար լրտեսելու և ծայրահեղականություն քարոզելու մեջ…Ադրբեջանում մտածում են,որ “միամիտ” պարսիկները մոռացել են,թե ինչ ցնծություն ապրեց Բաքուն,երբ Իրանի դեմ կիրառվեցին պատժամիջոցներ և Թեհրանը դուրս մովեց միջազգային նավթահյին շուկայից…Իրանը նաև երբեք չի մոռանում Բաքվի և Անկարայի սերտ ամագործակցության մասին,որը տարածաշրջանում ուղղված է հիմնականում Իրանի դեմ…Ու այսպես շարունակ…
Իլհամ Ալիևը մինչև հիմա մտածել է,որ իրանցի պաշտոնյաները միամիտ են և չեն հասկանում,ինչպես ազերիական կայքերից մեկը գրում է,իր “ֆիլիգրանային” դիվանագիտությունից…Սակայն պարզվեց,որ ոչ մայն բացահայտել են այդ դիվանագիտությունը,այլև շատ կոնկրետ պատասխանում են…Այնպես են պատասխանում,որ Ալիևը հայտնվում է ցայտնոտի մեջ և հիմարություններ է դուրս տալիս…Հետաքրքիր է,թե ինչպես կարձագանքեն Անկարայում,Էր Ռիադում,Իսլամաբադում և այլ “բաքվեսեր” և մահմեդական երկրների մայրաքաղաքներում ազերիների ալ-Քուդսում՝Երուսաղեմում դեսպանատուն բացելու շանտաժին…
Հ.Գ.Իլհամ Ալիևը կատարում է նույն սխալներն ինչ Թուրքիայի իր գործընկերը…Շանտաժի լեզվով է խոսում աշխարհի հզորների հետ…Դրա պատասխանը հզորների հակառեակցիան է…Իսկ եթե շանտաժիստը շարունակում է հիստերիան,ապա նրան պատժում են…Թեհրանը շատ համբերատար է…Բայց ամեն ինչ իր սահմանն ունի:

Գագիկ Համբարյան

NO COMMENTS

LEAVE A REPLY