Իրանը հնարավոր է համարում Համադանի ավիաբազայի տրամադրումը Ռուսաստանին

Իրանը հնարավոր է համարում Համադանի ավիաբազայի տրամադրումը Ռուսաստանին

SHARE

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հնարավոր է համարել Համադանի ավիաբազայի տրամադրումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերին, հաղորդում է Sputnik-ը` հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

Հոսեյն Դեհգանն ասել է, որ նման որոշում կարող է ընդունվել Սիրիայում տիրող իրավիճակի զարգացմամբ պայմանավորված անհրաժեշտության դեպքում:

Նշվում է, որ Դեհգանն այս հայտարարությունն արել է` մեկնաբանելով Ռուսաստանի կողմից իրանական բազայի կրկին օգտագործման հնարավորությունը:

NO COMMENTS

LEAVE A REPLY