Իրանը երկրից շուրջ 11 տոննա ծանր ջուր դուրս կբերի

Իրանը երկրից շուրջ 11 տոննա ծանր ջուր դուրս կբերի

SHARE
A general view of Bushehr nuclear power plant, 1,200 km (746 miles) south of Tehran, August 21, 2010. Iran began fuelling its first nuclear power plant on Saturday, a potent symbol of its growing regional sway and rejection of international sanctions designed to prevent it building a nuclear bomb. REUTERS/Raheb Homavandi (IRAN - Tags: POLITICS ENERGY)

Իրանում ծանր ջրի սահմանի աննշան գերազանցման մասին ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) զեկույցից հետո երկրից մոտ 11 տոննա ծանր ջուր դուրս կբերվի մի քանի օրից:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, նոյեմբերի սկզբին հրապարակվել է ՄԱԳԱՏԷ-ի եռամսյա զեկույցը, որի տվյալներով` Իրանում ծանր ջրի պաշարները հասել են 130.1 տոննայի, որն աննշան չափով գերազանցում է թույլատրելի սահմանը, որը հաստատվել է իրանական միջուկային ծարգրի շուրջ կնքված համաձայնագրով:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պետք է այսուհետ խուսափեն ծանր ջրի քանակի ավելացումից:

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կնքվել է 2015-ի հուլիսի 14-ին Վիեննայում:

NO COMMENTS

LEAVE A REPLY