Իսրայելի վարչապետը նախատեսում է ժամանել Ադրբեջան

Իսրայելի վարչապետը նախատեսում է ժամանել Ադրբեջան

SHARE

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծրագրում է 2016 թվականին այցելել Ադրբեջան:

«Իսրայելը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 24 տարիների ընթացքում մենք ստեղծել ենք ռազմավարական գործընկերության ուժեղ հարաբերություններ», — այս մասին ասված է Իսրայելի վարչապետի՝ Ադրբեջանի Հանրապետության Օրվա առթիվ նախագահ Իլհամ Ալիևին հղած նամակում:

Իսրայելի ժողովրդի և կառավարության անունից Բենյամին Նեթանյահուն Իլհամ Ալիևին շնորհավորել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման 98-ամյակի կապակցությամբ:

NO COMMENTS

LEAVE A REPLY