Իսրայելի խորհրդարանը հուլիսի 5-ին կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

Իսրայելի խորհրդարանը հուլիսի 5-ին կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

SHARE

Իսրայելի Քնեսեթում հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության հարցով քննարկում է տեղի ունենալու: Horizon Weekly-ի փոխանցմամբ` այս մասին Զորյան ինստիտուտին տված հարցազրույցում հայտնել է իսրայելցի պատմաբան և ցեղասպանագետ Յաիր Աուրոնը:

Ըստ ցեղասպանագետի` Իսրայելը նախկինում ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանության թեմայով հանրային քննարկումներից և ազատ քվեարկությունից՝ մտավախություն ունենալով իրենից հեռացնել Թուրքիայի կառավարությանը, որը ժամանակին Իսրայելի հիմնական դաշնակիցն էր համարվում, ինչպես նաև ԱՄՆ-ին:

NO COMMENTS

LEAVE A REPLY