Իսրայելը հույս ունի, որ Ղարաբաղյան հակամարտությունը հնարավորինս շուտ խաղաղ լուծում կունենա-ԱԳՆ

Իսրայելը հույս ունի, որ Ղարաբաղյան հակամարտությունը հնարավորինս շուտ խաղաղ լուծում կունենա-ԱԳՆ

SHARE

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի Ադրբեջան կատարելիք այցի ճշգրիտ օրը դեռ հայտնի չէ , բայց այն առաջնահերթություն է: Այս մասին ասել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նախշոնը, փոխանցում է «Ազերի Փրես» գործակալությունը:

«Դեռ հայտնի չէ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի Ադրբեջան կատարելիք այցի ճշգրիտ օրը, բայց այդ այցելությունը գլխավոր առաջնահերթություններից է»- մեջբերում է խոսնակին գործակալությունը:

Նրա խոսքով երկկողմանի հարաբերությունների զարգացման համար լավ ներուժ կա տնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:

«Մենք շատ ենք ուզում Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացել: Դա դրական կանդրադառնա մեր ամուր ու լավ հարաբերությունների վրա»- ասել է խոսնակը:

Էմանուել Նախշոնը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, ասել է, որ Իսրայելը հույս ունի, որ այս խնդիրը հնարավորինս շուտ կկարգավորվի խաղաղ ճանապարհով:

NO COMMENTS

LEAVE A REPLY