Իսրայելը «Երկաթե գմբեթ» համակարգ կմատակարարի Ադրբեջանին

Իսրայելը «Երկաթե գմբեթ» համակարգ կմատակարարի Ադրբեջանին

SHARE

Մոտ ժամանակներում Իսրայելը՝ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ կմատակարարի Ադրբեջանին:

Այդ մասին հայտնել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Եվդա Աբրամովը:

Նրա խոսքով, տվյալ սպառազինությունը արդեն պատրաստ է Ադրբեջան մատակարարման:

«Տվյալ համակարգը հնարավորություն չի տա՝ «Իսկանդեր» հրթիռներին երկրի վրա ընկնելու,- ասել է նա:

 

«Երկաթը գմբեթը» ՀՕՊ-ի տակտիկական համակարգ է, որը նախատեսված է 4-ից մինչև 70 կմ հեռահարության անկառավարելի տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար:

Տվյալ համակարգը մշակվել է իսրայելական Rafael ընկերության կողմից:

Մարտկոցներից յուրաքանչյուրը կարող է պաշտպանել 150 քառ. կմ մակերեսով տարածք:

Առաջին մարտկոցը մարտական հերթապահության մեջ է 2011 թ. մարտից, 2014 թ. հուլիսից ողջ Իսրայելի տարածքում մարտական հերթապահություն է կրել 9 մարտկոց:

Մինչև 2014 թ. վերջը «Երկաթե գմբեթ» մարտկոցներով հաջողությամբ խոցվել է 120 հրթիռ: Անոնիմ տեղեկատվության կա՝ հեռահարութունը մինչև 250 կմ ավելացնելու պլանների մասին:

Rafael-ի հաղորդագրության համաձայն՝ «Երկաթե գմբեթը» կարող է ինքնաթիռը խոցել մինչև 10 կմ բարձրության վրա:

NO COMMENTS

LEAVE A REPLY