«Իսկանդերների» ցուցադրումը սառը ցնցուղ էր Ադրբեջանի ղեկավարության համար-Դվորնիկով

«Իսկանդերների» ցուցադրումը սառը ցնցուղ էր Ադրբեջանի ղեկավարության համար-Դվորնիկով

SHARE

Ղարաբաղյան հակամարության գոտում նոր էսկալացիայի հավանականությունը ներկայումս նվազել է՝ անցյալ տարվա եւ այս տարվա ապրիլի համեմատ: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասել է Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը:

Հարցին, թե Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեից հետո արդյոք հավանական է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նոր աճը, Դվորնիկովը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ այստեղ հավանականությունը կախված է ոչ թե սահմանադրական հանրաքվեից, այլ նավթի գնանշումներից: Քանի որ «Ղարաբաղ» նախագիծն ինքը Ադրբեջանի համար ներքաղաքական գործիք է:Այդ գործիքն իր հերթին օգնում է շեղել բնակչության ուշադրությունը սոցիալ-տնտեսական խնդիրներից»:

Երբ Ադրբեջանում սոցիալ-տնտեսական խնդիրներ են ծագում, ըստ հրապարակախոսի, միանում է ռազմաշունչ հռետորաբանությունը, միգուցե եւ սահմանափակ գործողություներով: «Այլ բան է, որ ես կարծում եմ, որ «Իսկանդերների» ցուցադրումը սառը ցնցուղ էր Ադրբեջանի ռազմական ղեկավարության համար»,- ասել է Դվորնիկովը: Սակայն նրա կարծիքով դա չի նշանակում, որ պետք է թուլանալ: «Միշտ պետք է պատրաստ լինել, հաշվի առնել ապրիլյան իրադարձությունների ժամանակ թույլ տված սխալները, այդ թվում՝ սխալ հաշվարկների առումով»,- եզրափակեց Դվորնիկովը:

NO COMMENTS

LEAVE A REPLY