Ինչպես Հռոմի պապերը կործանեցին Կիլիկիայի հայկական թագավորությունը

Ինչպես Հռոմի պապերը կործանեցին Կիլիկիայի հայկական թագավորությունը

SHARE

Կիլիկայի հայկական թագավորության պատմության մասին գրված բազմաթիվ աշխատություններ կան: Սակայն հայկական թագավորության կործանման պատճառների մասին շատ քիչ է գրվել կամ շատ մասնագետներ խուսափում են նշել իրական պատճառները: Իրականում Կիլիկիայի հայկական թագավորության կործանման հիմնական պատճառը ոչ թե Եգիպտոսի մամլուքներն էին կամ Կիլիկիայի հարևան մահմեդական իշխանությունները, այլ Վատիկանի վարած քայքայիչ գործունեությունը, որը մեր պատմության մեջ հայտնի է որպես ունիթորների և հակաունիթորների պայքար: Ունիթորները (ունիտորություն, լատ. unitor – միաբանող), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ քրիստոնեական տարբեր եկեղեցիների միության (ունիայի) գաղափարի վրա հիմնված եկեղեցական ուղղության հետևորդներն էին, որոնք ընդունում է Հռոմի պապի հոգևոր իշխանությունը, կաթոլիկական դավանանքը:

Ունիթորները շատ արագ տարածվեցին Կիլիկյան Հայաստանում, քանի  որի լատինացի և լատինամետ (առևտրատնտեսական կապերով Եվրոպայի հետ սերտորեն կապված) հայ բնակչությունը որոշակի ուժ ու դիրք էր ձեռք բերել երկրի քաղաքական ու տնտեսական տարբեր ոլորտներում: Կիլիկիայում կաթոլիկ քարոզիչներին ազատ գործելու հնարավորություն տվեցին Արևելքում հայտնված խաչակիրները:

1307 թվականի Սիսի և 1316 թվականի Ադանայի եկեղեցական ժողովներն, չնայած հարևան մահմեդական իշխանությունների նախազգուշացմանը, ընդունեցին կաթոլիկ եկեղեցու դավանանքը, ծիսակարգը և Հռոմի պապի հոգևոր իշխանությունը Կիլիկյան Հայաստանում։ Այդ որոշումից հետո Կիլիկյան Հայաստանում պետության պառակտումն ավելի մեծացավ, իսկ հարևան Եգիպտոս մամլուքները հայերին ևս մեկ անգամ մեղադրեցին խաչակրաց արշավանքեր հրահրելու մեջ և ակտիվացրին հայկական թագավորության կործանմանն ուղղված իրենց քայլերը: Իսկ Կիլիկայի հայկական թագավորությունը մամլուքների հետ հարաբերությունները կարգավորելու փոխարեն շարունակում էր հավատալ Հռոմի պապի խոստումներին, թե իրենք հայերի համար խաչակրաց արշավաներ կկազմակերպեն, որի արդյուքնում 1375 թվականին մամլուքները գրավեցին թագավորության մայրաքաղաք Սիսն ու գերի վերցրին թագավորին և իր ընտանիքին: Իսկ հայ ունիթորների բոլոր նամակ-աղերսագրերը՝ փրկելու քրիստոնյա հայ ժողովրդին մահմեդական լծից մնացին անպատասխան:

արևելագետ Լեո Բաբայան

1 COMMENT

  1. Es Leo Babayane ba xi chi asum vor isk hakaunitornere endunum ein Kahirei Mamlukneri Sultanityan gerishxanutyune… ba et el asa tesnenq, te vonca et “hay araqelakan” kojvace payqarel haykakan miapetakanutyan dem… et el aseq, te inch qayqayiq est eutyan haka Levon 5i qarozchutyun er tanum jogovrdi shrjanaknerum. Verjum el hraparakeq Sisi hay katoxikosi u Byuzandio kayser namakagrutyune… tox mardiq tesnen, te ova irakanum qayqayel haykakan petakanutyunnere.

LEAVE A REPLY