Ինչո՞ւ Գերմանիան ապտակեց Թուրքիային:

Ինչո՞ւ Գերմանիան ապտակեց Թուրքիային:

SHARE

Գերմանիան մարդասիրական կեցվածք ընդունելուց և ցեղասպանություն գործած պետության իր իմիջը վերջնականապես մաքրելուց բացի նաև քաղաքական կարևոր մեսիջներ ուղղեց Թուրքիային` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Լինելով Եվրոպայի քաղաքական և տնտեսական առաջատարը` Գերմանիան մի կողմից հասկացրեց Թուրքիային, որ չի կարելի Եվրոպայի հետ խոսել շանտաժի և պարտադրանքի լեզվով, մյուս կողմից ցույց տվեց Թուրքիային, որ Գերմանիայում ապրող մոտ 10 մլն թուրքերը թաղաքական գործոն չեն, այլ ընդամենը Գերմանիայում ապրող ազգային փոքրամասնություն են: Բեռլինը նաև հասկացրեց Անկարային, որ Եվրոպան թույլ չի տալու, որպեսզի Թուրքիան դառնա իր լիարժեք անդամը: Ակնհայտ է, որ այս որոշումը բխում է նաև Ռուսաստանի շահերից, քանզի Էրդողանի առանց այդ էլ թուլացող դիքերն այս ամենի արդյունքում էլ ավելի են թուլանալու: Թուրքիան փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, այժմ փչացնում է նաև Եվրոպայի հետ, իսկ սա նշանակում է, որ Թուրքիան էլ ավելի ագրեսիվ և անկախատեսելի է դառնալու մեր տարածաշրջանում:

Մենուա Հարությունյան

NO COMMENTS

LEAVE A REPLY