Թուրք գեներալը պատմության դասեր է տալիս Գերմանիային:

Թուրք գեներալը պատմության դասեր է տալիս Գերմանիային:

SHARE

Հունիսի սկզբին Գերմանիայի օրենսդիր մարմնում սպասվում է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի քննարկումը,որը հիստերիա է առաջացրել Թուրքիայում…Թուրքերը շատ ակտիվ նախապատրաստվում են այդ օրվան և հույս ունեն տապալել այն,չնայած նրան,որ Գերմանիայի Բունդեսթագի բոլոր խոշոր խմբակցությունները կողմ են օրինագծի ընդունմանը…Անկարայում ակտիվացել են ոչ միայն քաղաքկան գործիչները,այլև բազմաթիվ ներկա և նախկին զինվորականներ,քաղքագետներ,պատմաբաններ…
Այսօր իր լուման՝Հայոց ցեղասպանության դեմ պայքարելու գործում ներդրել է Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի նախկին պետ,գեներալ Իլքեր Բաշբուղը…Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Բաշբուղն ասել է.”Գերմանիան իրավունք չունի մեղադրելու Թուրքիային այսպես կոչված “հայոց ցեղասպանության” իրականացման մեջ…Ավելի վաղ թուրքական իշխանությունները բազմիցս բարի կամքի ժեստեր են արել Հայաստանի նկատմամբ…Դրանց թվում կարելի է մատնանշել Թուրքիայի նախկին վարչապետ և այժմյան նախագահ Ռ.էրդողանի ուղերձը հայ ժողովրդին 2014 թ-ի ապրիլի 24-ին…Էրդողանը հայտարարել էր,որ 1915 թ-ի իրադարձությունները ծանր ժամանակաշրջան են եղել ոչ միայն հայերի,այլև՝արաբների,քրդերի և Թուրքիայում բնակվող այլ ազգությունների համար…”
Այսինքն,ըստ այս “միամիտ” թուրք գեներալի,Էրդողանի 2014 թ-ի ապրիլի 24-ի անիմաստ զառանցանքը շատ մեծ պատճառ է,որ Գերմանիան չճանաչի Հայող ցեղասպանությունը…
Հավելեմ,որ մայիսի 26-ին ադրբեջանական կայքերից մեկին հարցազրույց էր տվել թուրք պատմաբան Մեհմեդ Փերինչեքը՝կենդանական հայատյացությամբ հայտնի Դողու Փերինչեկի որդին…Սա էլ գտնում է,որ Գերմանիան վերջին երկիրն է,որը կարող է որևէ մեկին մեղադրել ցեղասպանություն իրագործելու մեջ…”Այդ երկրի պատմությունը այնքան հագեցված է մարդկության դեմ գործած հանցագործություններով,որ գերմանացիները պետք է ամաչեն,երբ այսպիսի հարցեր են բարձրացնում որևէ մեկի առջև…”,-շարունակել է իր բարբաջանքը Փերինչեկը…Սակայն այս բարբարոս եկվորի զավակն իբրև թե չի հասկանում,որ Գերմանիան ոչ միայն ներողություն է խնդրել իր գործած բոլոր հանցանքների համար,այլև վճարել և դեռ վճարում է դրանց դիմաց…Հենց սրանով է բացատրվում Գերմանիայի բարիդրացիական հարաբերությունները իր բոլոր նախկին զոհերի հետ,որը չի կարելի ասել թուրքերի պարագայում…Թուրքիան բացի Ադրբեջանից մեծ և փոքր խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ,որոնցից հայերը և հույները մեղադրում են նրան 20-րդ դարի սկզբին իրենց դեմ ցեղասպանություն գործելու մեջ…
Թուրքիան հենց Գերմանիայի օրինակից է վախենում,որը կարող է առերեսվել սեփական պատմության մութ էջերի հետ և ընդունել գործած մեղքերը…Հենց սրանով է տարբերվում քաղաքակիրթ Գերմանիան բարբարոս և ահաբեկիչ Թուրքիայից…

Գագիկ Համբարյան

NO COMMENTS

LEAVE A REPLY