Թուրք-ադրբեջանական զորավարժություններ Հայաստանի սահմանին

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ Հայաստանի սահմանին

SHARE

Թուրքիայի Կարս քաղաքում տեղի են ունեցել թուրք-ադրբեջանական զորավարժություններ, որին մասնակցում են առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը և Թուրքիայի երրորդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Իսմայիլ Սերդար Սավաշը:

Տակտիկական զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1200 զինծառայող: Դրանք միտված են ռազմական ստորաբաժանումների պատրաստության մակարդակի բարձրացմանը: Մարտական կրակով ուղեկցվող զորավարժության հիմնական նպատակը շտաբներում համատեղ գործողությունների մեխանիզմների մշակման փորձարկումը, համատեղ գործողությունների համակարգումն, ինչպես նաև փորձի փոխանակումն է: Միևնույն ժամանակ առաջին անգամ զորավարժություններին որպես դիտորդ ներկայացված են Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

NO COMMENTS

LEAVE A REPLY