Թուրքկան բանակը ներխուժել է Սիրիա

Թուրքկան բանակը ներխուժել է Սիրիա

SHARE

Թուրքկան բանակի ցամաքային ստորաբաժանումները անցել են Սիրիայի տարածք: Ըստ թուրքական Դողան գործակալության, թուրքական բանակի ստորաբաժանումները տանկերի ներգրավմամբ գործողություններ են իրականացնում Սիրիային սահմանակից հատվածում: Դա տեղի է ունեցել մոտավորապես առավոտյան 7-ի սահմաններում: Ժամը 11-ի սահմաններում Ռոյթերզ գործակալությունը հայտնել է, որ թուրքական բանակի ստորաբաժանումները տանկերով անցել են Սիրիայի տարածք:Ըստ Անկարայի պաշտոնական տեղեկությունների, թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները եւ օդուժը, հակաահաբեկչական արեւմտյան կոալիցիայի ռազմական ավիացիայի աջակցությամբ եւ սիրիական զինված ընդդիմության օժանդակությամբ սկսել են գրոհը Ջերաբլուս քաղաքի վրա: Ըստ հաղորդումների, գրոհն իրականացվում է այդ քաղաքում Իսլամական պետության ներկայության դեմ:

Այդ ռազմական օպերացիայի նպատակ են հայտարարվել «միգրանտների նոր ալիքի կանխարգելումը, հումանիտար օգնության ապահովումը եւ տվյալ շրջանը ահաբեկչական տարրերից մաքրելը»:

NO COMMENTS

LEAVE A REPLY