Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը-էկոնոմիկայի նախարար

Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը-էկոնոմիկայի նախարար

SHARE

Թուրքական Daily Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը:

«Մինչև 2015 թվականի նոյեմբերի 24-ը ռուսական ինքնաթիռի ոչնչացումը մենք բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ մենք Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի հետ ստորագրել ենք ազատ առևտրի գոտու ստեղծման մասին շրջանակային համաձայնագիր:

Այժմ մենք վերսկսել ենք բանակցությունները և ցանկանում ենք դրանք ավարտել հնարավորինս արագ: Ազատ առևտրի գոտին ներառելու է ծառայությունների ու ներդրումների ոլորտը:

Հետագայում կողմերը պլանավորել են այնտեղ ներառել արդյունաբերական արտադրությունը և, մասնավորապես, գյուղատնտեսական ոլորտը: Ռուսաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն, որի մեջ ընդգրկված են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ադրբեջանը (թուրք նախարարը Ադրբեջանը նույնպես դասել է ԵԱՏՄ անդամների թվին, թեպետ դա այդպես չէ-1in.am):

Բնականաբար, մենք ցանկանում ենք միանալ ԵԱՏՄ-ին, սակայն առանց վնասելու ԵՄ-ին լիիրավ անդամակցելու գործընթացը և խախտելու Մաքսային միությունը»,- նշել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը:

NO COMMENTS

LEAVE A REPLY