Թուրքիան կպատժի Գեմանիային Նամիբիայի միջոցով

Թուրքիան կպատժի Գեմանիային Նամիբիայի միջոցով

SHARE

Գերմանական Բունդեսթագի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը հանգիստ չի տալիս Ռ.Էրդողանի մանկլավիկներին…Էրդողանի “Արդարություն և զարգացում կուսակցության” անդամ,պատգամավոր Մեթին Քյուլունքը Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դժգոհելով Բունդեսթագի հայամետ որոշումից սպառնացել է գերմանացիներին,որ օրինագիծ է պատրաստում,որով առաջարկելու է Թուրքիայի օրենսդիր մարմնին ճանաչել Նամիբիայում 1904-1907 թթ-ին գերմանացիների կողմից իրագործած ցեղասպանությունը հերերո և նամա ցեղերի նկատմամբ,որի պատճառով սպանվել էին այդ ազգերի ներկայացուցիչների 80%-ը…”Եթե պատմաբանները ցանկանում են իմանալ,թե ինչպես են իրագործվում ցեղասպանությունները,ապա նրանք պետք է ուշադրություն դարձնեն Գերմանիայի,Նորվեգիայի և Անգլիայի վրա,քանի որ ցեղասպանությունները ծնվել,տարածվել և իրագործվել են Եվրոպայի շնորհիվ…Օրինակ՝նրանք պետք է ուսումնասիրեն անգլիացիների կողմից իրագործած ցեղասպանությունը Ավստրալիայում,ֆրանսիացիների կողմից՝Ալժիրում,գերմանացիների կողմից՝Նամիբիայում…”,-շարունակել է իր զառանցաքնքը թուրք պատգամավորը…
Այս ամենը հիշեցնում է տրագիկոմեդիա…Զավեշտը նրանում է,որ հերերո և նամա ժողովուրդների նկատմամբ գերմանացիների կողմից իրականացված ցեղասպանությունը պաշտոնական Բեռլինը ճանաչել է 2004 թ-ին և ներողություն է խնդրել այդ ժողովուրդներից… Բացարձակ անտրամաբանական է,որ Անկարան փորձում է այդ ժողովուրդների ողբերգությունը օգտագործել Գերմանիային պատժելու համար,քանի որ գերմանացիները կատարելով “քայլ ձիով” և ընդունելով իրենց նախնիների գործած մեղքերը թույլ չեն տալիս,որ որևէ մեկը այդ ողբերգությունը օգտագործի սեփական նպատակներով և ի վնաս Գերմանիայի…Մի բան,որը չեն հասկանում Անկարայում և շարունակելով հերքել Հայոց ցեղասպանության իրողությունը թույլ են տալիս,որ շահագրգիռ կողմերը Հայոց ցեղասպանության “դամոկլյան սուրը” միշտ պահեն Թուրքիայի գլխին…
Հ.Գ.Չեմ զարմանա,եթե Նամիբիայի նախագահը ժամանակին Ալժիրի նախագահի պես Անկարային ցույց տա իր տեղը՝խորհուրդ տալով չմիջամտել իրենց ներքին և արտաքին գործերին…

Գագիկ Համբարյան

NO COMMENTS

LEAVE A REPLY