Թուրքիայում որևէ մեկը չի կարող խոսել իշխանության դեմ-Տիրան Լոքմագյոզյան

Թուրքիայում որևէ մեկը չի կարող խոսել իշխանության դեմ-Տիրան Լոքմագյոզյան

SHARE

«Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և պատրիարքարանի դրությունը Թուրքիայում այնքան էլ հեշտ չէ, և նա ստիպված է լինել թուրքամետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ակօս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանն՝ անդրադառնալով Աթեշյանի` Էրդողանին գրված նամակին՝ կապված Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձի ընդունման հետ:

Նրա խոսքով՝ Թուրքիայում որևէ մեկը չի կարող խոսել իշխանության դեմ: Նա նկատեց, որ Աթեշյանն իր պաշտոնին է եկել Թուրքիայի պետության աջակցությամբ: «Նա պետության աջակցությամբ եկավ այն տեղը, որտեղ նստած է: Սակայն ասեմ, որ միայն նրա մոտեցումները չեն եղել նմանատիպ՝ նրա նախկինները նույնպես նման մոտեցումներ են ունեցել: Մեսրոպ Սրբազանը, որն այժմ հիվնադության պատճառով չի կարողանում պաշտոնավարել, համենայն դեպս, նույն մոտեցումներ է ունեցել, և անգամ գնացել է արտասահման և պայքարել հայամետ լոբբինգի դեմ:

Պետք է նաև մտածենք, որ պատրիարքը պատասխանատու է իր հոտի ու համայնքի համար, և նաև պատասախանատու է թուրքահայ համայնքի վիճակի համար և այն վտանգների, ինչը կսպառնա»,- ասաց նա: Տիրան Լոքմագյոզյանը շեշտեց, որ ինքը չի արդարացնում Աթեշյանին: Նկատեց, որ եթե Արամ Աթեշյանը մտածել է համայնքի մասին, ապա ճիշտ է արել, եթե իր անձի մասին մտածելով է արել, ապա սխալ է. «Համայնքի ղեկավարը, ով Քրիստոսի ճանապարհով գնալ է ընտրել, չպետք է իր անձի մասին մտածի և պետք է ավելի պինդ կեցվածք ունենա»:

Տիրան Լոքմագյոզյանը չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ Աթեշյանը կարող էր պարզապես լռել, ավելին՝ նա գտնում է, այդ նամակն Աթեշյանի կողմից գրված չէր, և նա միայն ստորագրել է. «Պարզապես լռել չի լինի, եթե ձեզ թելադարում են, որ ինչ-որ բան պետք է ասվի, ուրեմն՝ պետք է ասես: Դա իր կողմից պատարաստված չէր, այլ հանձնված էր, որպեսզի ստորագրի»:

http://xosnak.am/

NO COMMENTS

LEAVE A REPLY