Թուրքիայում ձերբակալել են քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիթաշին

Թուրքիայում ձերբակալել են քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիթաշին

SHARE

Թուրքիայում նոյեմբերի 3-ի գիշերը ձերբակալված քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամների մեջ են նաեւ կուսակցության համանախագահները։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Cumhuriyet-ը, ոստիկանությունը գիշերով իրականացրած գործողության ընթացքում ձերբակալել է քրդական կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեքդաղին ու եւս 9 քուրդ պատգամավորի։

Արդեն նոյեմբերի 4-ի առավոտյան Սելահաթին Դեմիրթաշին տեղափոխել են դատարան։

Ձերբակալվածներին հիմնականում մեղադրում են «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» մեջ։

NO COMMENTS

LEAVE A REPLY