Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

SHARE

Թուրքիայի Հաթայ նահանգում ոստիկանական հատուկ ուժերը հակաահաբեկչական գործողության ընթացքում խոշոր ահաբեկչություն են կանխել, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

«Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման անդամ հանդիսացող երիտասարդը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Թուրքիայի՝ մեծությամբ երրորդ քաղաք Իզմիրում:

ՔԱԿ-ի գրոհայինի վարձակալած տան խուզարկության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են 10 կգ.-անոց C4 տեսակի պայթուցիկ, «Կալաշնիկով» տեսակի 2 ինքնաձիգ և 8 նռնակ:

NO COMMENTS

LEAVE A REPLY