Թուրքիայի նեոօսմանական ծրագրի իրագործումը

Թուրքիայի նեոօսմանական ծրագրի իրագործումը

SHARE

Թուրքիայի ուժեղանալը և, հետևաբար, ավելի ակտիվ արտաքին քաղաքականության, ասել կուզի նեոօսմանական ծրագրի իրագործումը, Արևմուտքի և  Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների վատթարացման պատճառ  է  դարձել: Այս նոր ծրագրի իրագործման հիմնական նպատակներից մեկը Սիրիայի օկուպացիան է  Թուրքիայի կողմից, քանի որ նա այդ երկիրը դիտում է որպես Օսմանյան կայսրության մաս և , որ կարծես ավելի կարևոր է, որպես իր անվատանգության գոտի, առանց  որի արտաքին քաղաքական ծրագրերը ենթակա են տապալման:  Իր հերթին Նոր Մերձավոր Արևելքի ձևավորման գործում Սիրիան կարևոր նշանակություն ունի, ուստի Թուրքիան հասկանում է, որ այնտեղ իրավիճակի փոփոխությունը ենթադրում է իրավիճակի փոփոխություն նաև իր համար: Նա ենթադրաբար հասկանում է, որ պատերազմի օղակը իր շուրջ գնալով սեղմվում է և պատերազմն ի վերջո թափանցելու  է նաև Թուրքիայի տարածք, և քանի որ դրա վտանգը առկա է նաև երկրի ներսում քրդերի հետ կապված,  ուստի ամեն կերպ փորձում է պատերազմն արտահանել կամ տեղափոխել այլ տարածաշրջաններ:  Նա դա կատարում է այդ տարածաշրջաններում պատերազմներ հրահրելով ինչպես դա եղավ հայ — ադրբեջանական սահմանին քառօրյա պատերազմի պարագայում  կամ այսպես կոչված Իսլամական պետության միջոցով թեժ կետեր ստեղծելով՝ միջազգային հանրության ուշադրությունն ու ռեսուրսները սևեռել դրանց վրա, այլ ոչ թե իր Սիրիայում և երկրի ներսում ծավալած գործողությունների:    Ելնելով այս ամենից՝ գնալով պարզ  է դառնում, որ Թուրքիային ամեն գնով պետք  է իր ձեռքում վերցնել Սիրիայի նկատմամբ վերահսկողությունը, իսկ Արևմուտքի, Ռուսաստանի և շահագրգռված այլ կողմերի, օրինակ Իրանի, օրեցօր աճող ներկայությունն այստեղ մեղմ ասած դուր չի գալիս իրեն: Նրան հիստերիայի մեջ  է գցել ոչ միայն այս հանգամանքը,  այլև «Իսլամական պետության» կրած պարտությունները, որոնց արդյունքում Թուրքիայի քաղաքական հաշվարկները տապալվում են: Թուրքիան կարող  է գնալ վճռական գործողությունների, որոնք շատ վտանգավոր և անդառնալի հետևանքներ կունենան իր համար:  Նախ դա կնպաստի հատկապես Սիրիայի հարցում Արևմուտք-Ռուսաստան համագործակցությանը, որին Թուրքիան փորձում է հակակշռել  իսլամական աշխարհում նրանց դեմ նոր կրքերի բորբոքմամբ, որոնք առայժմ հաջողություններ չեն ունենում: Երկրորդ, որ գաղտնիք չէ, Ռուսաստանի և Արևմուտքի կողմից քրդական գործոնը Թուրքիայի դեմ որպես հակակշիռ օգտագործելու միտումը, որը լուրջ խնդիրներ կարող  է ստեղծել Թուրքիայի համար՝ վերջնականապես պառակտելով Թուրքիան և թուրքական հասարակությանը:  Ասել կուզի, եթե Թուրքիան պատերազմական լուրջ գործողություններ ծավալի Սիրիայում, պետք  է լրջորեն նախապարաստվի ներքին պատերազմին և միգուցե նաև հեղաշրջմանը:

թուրքագետ Կարեն Սիրունյան

NO COMMENTS

LEAVE A REPLY