Թուրքական մամուլի անդրադարձը Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

Թուրքական մամուլի անդրադարձը Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

SHARE

Երեկ Գերմանիայի խորհրդարանի կողմից  Հայոց ցեղասպանության  փաստի ճանաչումը Թուրքիայում լուրջ քննարկումների տեղիք էր տվել, որոնց անդրադարձել էր այդ երկրի մամուլը:

Ընդհանուր առմամբ  մամուլը ցուցաբերել էր զսպվածություն և ոչ Գերմանիայի և ոչ էլ Հայաստանի հասցեին չկային վիրավորական կամ խիստ քննադատական արտահայտություններ, որը դրական միտում է Թուրքիայի պարագայում: Սա կարող է բացատրվել հանգամանքով, որ, ինչպես   նշում է երկրի  մամուլը,  Թուրքիայի համար սա անսպասելի չէր, քանի որ Գերմանիայի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչումը եղել է օրակարգային խնդիր բավականին տևական ժամանակ: Այն  ավելի սուր է դրսևվորվել Գերմանիայի հանրապետության նախագահ  Յոահիմ Գաուկի կողմից անցյալ տարի կատարած հայտարարության միջոցով: Որ հարցը անսպասելի չէր, երևում է Milliyet(Միլիյեթ) թերթի այն անդրադարձից, որ վերջերս վիզայի ազատականացման և ներգաղթյալների վերաբերյալ հարցերը երկու երկրների միջև հակասությունների պատճառ են հանդիսացել:  Իսկ Թուրքիայի պահվածքը նույն էր առանց փոփոխության՝ դեսպանների ետ կանչ, նոտաներ հղում և այլն:  Մամուլի Էրդողանի  նկատմամբ  բացահայտ աջակցության բացակայությունը կարող է բացատրվել նաև նրա կողմից մամուլի նկատմամբ վարվող բացասական քաղաքականությամբ: Sözcu(Սյոզջու) պարբերականում հետաքրքիր դիտարկում կար առ այն որ Թուրքիան իր պրոբլեմները սկսում է բարդել ուրիշների, բայց հատկապես հայկական սփյուռքի քարոզչության վրա, և կար նաև դիտարկում առ այն, որ Հայաստանը ևս դեր է ունեցել այդ գործում, որպես օրինակ բերվում էր ցեղասպանության թանգարանի դերը, որը լուրջ գործունեություն է ծավալում ի տարբերություն թուրքական նմանատիպ թանգարանի, որը անգործության է մատնված: Մամուլում անդրադարձ էր կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման հետևանքներին: Այսպես Yeniçağ  (Յենի Չաղ) պարբերականը կատարել էր շատ կարևոր դիտարկում արդյունքի տեսանկյունից, որ Գերմանիայում թուրքերը այսուհետ դասագրքերում կկարդան ցեղասպանություն բառը, որը շատ լուրջ գործոն է, ինչն իրականում այդպես է: Սակայն, օրինակ, ըստ  Cumhuriyet(Ջումհուրիյեթ) թերթի դիտարկման, այս հարցում    նույնն  է մնալու նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, որը շարունակվելու է:

Կարծում ենք, որ այս բանաձևը, լուրջ փոփոխություններ չի մտցնի թուրք գերմանական հարաբերություններում, երևի  այսպես են վերաբերում խնդրին նաև Թուրքիայում, քանի որ անընդհատ շրջանառվում էր  այն փաստը որ երկու երկրները իրար հետ կապված են տնտեսական, քաղաքական և մշակութային խորը  կապերով: Ընդհանուր առմամբ տպավորությունն այնպիսին է, որ Էրդողանի թե ներքին և թե արտաքին քաղաքականութունը գոնե արտահայտված կերպով արձագանք չի գտնում թուրք հասարակության մեջ:  Չնայած դրան, ընդհանուր առմամբ մամուլում բացակայում էր խնդրի  պատճառահետևանքային կապերի պարզաբանումը, իսկ ցեղասպանություն բառը վերցված է դարձյալ չակերտների մեջ կամ ներկայացվում է ‹‹այսպես կոչված ցեղասպանություն›› արտահայտությամբ, ինչն արտահայտում է թուրք  հասարակության ժխտողական վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ:  Կարծում ենք  ցանկացած երկրի կողմից հարցի նման արծարծումները և  քննարկումները մեկ շոշափելի արդյունքի կարող են հանգեցնել  թուրք հասրակության մտածելակերպում փոփոխությունների առումով:

Թուրքագետ Կարեն Սիրունյան

NO COMMENTS

LEAVE A REPLY