Թաիլանդում մտադիր են նախկին վարչապետ Չինավատից 348 մլն դոլար բռնագանձել

Թաիլանդում մտադիր են նախկին վարչապետ Չինավատից 348 մլն դոլար բռնագանձել

SHARE

Թաիլանդի կառավարությունը հատուկ որոշմամբ հանձնարարել է երկրի հարկային ծառայությանը երկրից արտագաղթած նախկին վարչապետ Թաքսին Չինավատից բռնագանձել չվճարված հարկերը՝ մոտ 348 մլն դոլար, հաղորդում է Bangkok Post պարբերականը։

Ըստ կառավարության՝ հարկի «աղբյուրը» Չինավատին պատկանած Shin Corp հեռահաղորդակցական հոլդինգի բազմամիլիոնանոց ակցիաների՝ 2006-ին օտարերկրյա գնորդներին վաճառքն է։

Մարտի 31-ին ավարտվում է հարկերի չվճարման տասնամյա ժամկետը՝ 2006 թվականի գործարքից ի վեր։ Ըստ լրատվամիջոցների՝ Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչան սպառնացել է աշխաանքից հեռացնել ազգային հարկային տեսչության ղեկավարին, եթե մինչեւ վաղեմության ժամկետի սպառվելը չթողարկվի Չինավատից՝ հարկերը բռնագանձելու մեխանիզմը։

NO COMMENTS

LEAVE A REPLY