Էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի պաշտոնական բողոքը և զեկույցից հանել «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը

Էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի պաշտոնական բողոքը և զեկույցից հանել «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը

SHARE

Ռուսաստանի Պետական Էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի պատմության թանգարանի պաշտոնական բողոքը և Ա. Հակոբյանի ու Պ. Պետրովի՝ սեպտեմբերի 29-ին նախատեսված միջազգային համաժողովի ժամանակ ներկայացվելիք զեկույցից հանել «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը:

«Արևելյան Հայաստանի (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ, Գանձակ) դրամային գործ (1747-1827)» անվանումը վերափոխվել է «Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունների դրամային գործը 1747-1827 թթ.»-ի:

Զեկույցի անվանման փոփոխությունը Բաքվի հարձակողական քաղաքականության հերթական օրինակն է, որը բերում է պտուղներ՝ չնայած իրավական հիմքի բացակայության: Այսպիսի հայտարարություն է արել Կովկասագետների գիտական միության ղեկավար Ալեքսանդր Կրիլովը:

«Իհարկե, Բաքուն իրավունք չուներ պաշտոնապես նման պահանջներ դնելու կամ զեկույցն արգելելու, սակայն սա Ադրբեջանի քաղաքականությունն է: Այս երկիրը նման հարձակողական ոճ է որդեգրել, և նրան հաճախ հաջողվում է ազդել տարբեր կազմակերպությունների և գերատեսչությունների վրա: Սա առաջին դեպքը չէ, նման միջադեպեր շատ են եղել», — RUSARMINFO-ի հետ զրույցում ընդգծել է Կրիլովը:

Հավելենք, որ Էրմիտաժը բավարարել է ադրբեջանցիների՝ այսպիսի խայտառակ բովանդակությամբ պահանջը. «Հենվելով կեղծ հայկական պնդումների վրա՝ պատմական ադրբեջանական հողերը ներկայացնում են որպես «Արևելյան Հայաստան»: Այդ պնդումները չեն համապատասխանում պատմական իրողություններին և հերթական հայկական սադրանքն են»:

http://armtimes.com/

NO COMMENTS

LEAVE A REPLY