Էրդողանը ստորագրել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենք

Էրդողանը ստորագրել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենք

SHARE
Ruling AK Party and pro-Kurdish Peoples' Democratic Party (HDP) lawmakers scuffle during a debate at the Parliament in Ankara, Turkey late April 27, 2016. REUTERS/Stringer EDITORIAL USE ONLY. NO RESALES. NO ARCHIVE

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը…Էրդողանը և նրա կողմնակիցները պարլամենտում այս օրենքը ընդունեցին մեկ նպատակով՝ձերբակալել քրդամետ “Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության” պատգամավորներին,որոնց Էրդողանը համարում է PKK-ի ահաբեկիչների քաղաքական թև…
Պետք է ասեմ,որ ես շատ ուրախ կլինեմ,եթե մինչ նոր գումարման ԱԺ-ի ընտրությունները նույնապիտ օրենք ընդունի նաև մեր գործող ԱԺ-ն,իսկ նախագահն էլ այն ստորագրի…Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կազատագրվեն այն տգետ,անբան,անմակարդակ,շատ դեպքերում հանցագործ,լկտի,լպիրշ այն ԲՈԼՈՐ երեսփոխաններից,որոնք միլիոններ են ծախսում ԱԺ-ում հայտնվելու համար մեկ նպատակով՝անձեռնմխելիություն ձեռք բերել և այդպիսով ապահովագրել սեփական բիզնեսները և բանտից “ճողոպրելը”…ԱԺ-ում հայտնված այս “փողի քսակները” մինչև վերջ էլ չեն պատկերացնում,թե պարլամենտը ի՛նչ է և Բաղրամյան 19-ը իրենք ինչի համար են գալիս…
Մենք այդքան հարուստ չենք,որ մեր գրպանից վճարենք որոշ պատգամավորների,որոնց գխլավոր նպատակն անձեռնմխելիություն ստանալն է և ժամանակ անցկացնելն է ԱԺ-ում: Ինչպես ասուն են՝ Թուրքիայի պատգամավորների տարոսը մերոնց լինի:

Գագիկ Համբարյան

NO COMMENTS

LEAVE A REPLY