Էրդողանը սպառնում է Գերմանիային:

Էրդողանը սպառնում է Գերմանիային:

SHARE

Ինչպես և սպասվում էր Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ թուրքական կողմի պատասխանը չուշացավ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Բունդեսթագում հունիսի 2-ին քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին` հայտարարելով, որ Թուրքիան չունի «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» խնդիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Անադոլու գործակալությունը:

«Մենք այս հարցում հանգիստ ենք: Գերմանիայում այս պահին բնակվում է ավելի քան 3 միլիոն թուրք, ներկայում մեր հարաբերությունները շատ-շատ բարձր մակարդակի վրա են: Եթե երկիրը նման խաղի մեջ ներքաշվի, ապա դա ապագայում կվնասի մեր երկու երկրների միջև դիվանագիտական, տնտեսական, առևտրային, քաղաքական ու ռազմական հարաբերությունները: Կարծում եմ, որ այս բոլորը հաշվի կառնվեն»,- սպառնացել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը  նշել է, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից որոշում ընդունելուց անմիջապես հետո թուրքական կառավարությունը մանրամասնորեն կուսումնասիրի և համապատասխան գնահատական կտա դրան: «Սակայն ուզում եմ իմանաք, որ այդ որոշումը միջազգային իրավունքի տեսանկյունից մեզ ոչինչ չի պարտադրում»,- ասել է Էրդողանը:

NO COMMENTS

LEAVE A REPLY