Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու մասին:

Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու մասին:

SHARE

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե անհրաժեշտ է ջանքեր գործադրել Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու համար։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է ՌԴ–ի հետ հարաբերությունների թեմային և նշել, որ «Թուրքիան մեղավորի աթոռին նստող երկիր չէ։ Սակայն Թուրքիան հարաբերություններ փչացնող երկիր էլ չէ։  Մենք ցանկանում ենք բարելավել ՌԴ–ի հետ մեր հարաբերությունները։ Մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ռուս օդաչուի սխալի պատճառով զոհաբերվեց հսկայական Թուրքիան»։

NO COMMENTS

LEAVE A REPLY