Էրդողանը համաշխարհային քաղաքականության ոլորտում խուլիգանի դեր է խաղում-Բաշար Ասադ

Էրդողանը համաշխարհային քաղաքականության ոլորտում խուլիգանի դեր է խաղում-Բաշար Ասադ

SHARE

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաշխարհային քաղաքականության ոլորտում խուլիգանի դեր է խաղում և նրա ռեժիմը` «ֆաշիստական» է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ֆրանսիական I24TV հեռուստաալիքը:

«Էրդողանի ֆաշիստական ռեժիմը մշտապես կենտրոնացել էր Հալեպի վրա, բայց նրա երազանքները կթաղվեն Հալեպում», -երկրի նոր խորհրդարանին հղած խոսքում ասել է Բաշար Ասադը: «Վերջին շրջանում Էրդողանը հազարավոր ահաբեկիչներ է թույլ տվել գալ Հալեպ: Նա համաշխարհային քաղաքականության ոլորտում խուլիգանի դեր է խաղում», -ասել է Սիրիայի ղեկավարը:

Ասադը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանին «հավատարիմ եւ անփոփոխ աջակցության» համար:

 

NO COMMENTS

LEAVE A REPLY