Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց ԱԳ նախարար

Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց ԱԳ նախարար

SHARE

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝, հոկտեմբերի 3-ին, Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից  հայտնում են, որ համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Էդվարդ Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար»:

NO COMMENTS

LEAVE A REPLY