«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» ստացել է ավելի քան 44,7 մլն դրամ

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» ստացել է ավելի քան 44,7 մլն դրամ

SHARE

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» հունիսի 30-ի դրությամբ 1000plus.am կայքի միջոցով հավաքագրել է 8 մլն. 544 հազ. 787 դրամ, բանկային փոխանցումների միջոցով՝  36 մլն. 189 հազ. 301 դրամ և կարճ հաղորդագրության միջոցով՝ 252 հազ. դրամ: Հիմնադրամն իր գործունեության ընթացքում 16 հատուցում է արել՝ 14 զոհված, 2 հաշմանդամություն ունեցողի զինծառայողների ընտանիքների:

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նիստի օրակարգի առաջին հարցով՝ հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակվեց խորհրդարանում ամենամեծ ընդդիմության՝ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը: Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ հիմնադրամում ներքին աուդիտի պատասխանատու նշանակվեց Արտակ Բաղդասարյանը, ով Կենտրոնական բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման գործառնական աուդիտի վերստուգիչ է:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրեց հիմնադրամի նվիրաբերությունների հավաքագրման հայեցակարգը: Այս պահին կա նվիրաբերությունների երեք եղանակ: Առաջինը հիմնադրամի կայքն է, որտեղ բանկային քարտի միջոցով նվիրաբերություններ կարող են կատարել աշխարհի բոլոր վայրերից, երկրորդը՝ բանկային հաշվին փոխանցումներ կատարելու միջոցով է, երրորդը 1028 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով նվիրաբերություն կատարելու եղանակն է:

NO COMMENTS

LEAVE A REPLY